ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Արայիկ Հարությունյան. Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց

Արայիկ Հարությունյան. Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց
21.05.2018 | 20:17

Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց` Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ կարծում է, թե այդ տարանջատումը լավ համակարգ է, որը պետք է թույլ տար, որ աշակերտները արդեն ավագ դպրոցներում որոշակի հմտություններ ձեռք բերեին: «Պետք է հաշվի առնել, թե ովքեր էին իրականացնում կրթական քաղաքականությունը ՀՀ-ում, որ կրթական համակարգը տարբեր կուսակցություններ մեկը մյուսի միջև բաժանում էին, բզկտում էին այս համակարգը: Մեկ գալիս էր նախարար ՕԵԿ-ից, մեկ գալիս էր ՀՀԿ-ից մեկ ՀՅԴ-ից, և ամբողջ նախարարության տրամաբանությունը փոխվում էր. դրանից դպրոցը տուժում էր: Դրա համար այս բոլոր բարեփոխումները, որոնք դրված էին դպրոցի հիմքում, չաշխատեցին, ընդ որում, պետք է նշեմ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հանրակրթության ոլորտի զարգացման համար, և դրա արդյունքում ունեցել ենք չնչին օգուտներ, բարելավումներ»,-ասաց նա: Արայիկ Հարությունյանը նշեց, որ շատ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ է ստանում հայ եկեղեցու պատմության առարկայի վերանայման վերաբերյալ, և քիչ չեն առաջարկները, որ պետք է պահպանվի առարկան: Նա նշեց, որ դիրքորոշումները շատ տարբեր են այդ հարցի առումով, և այդ հարցը քննարկում են, որ լուծում գտնեն: «Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, և պետք է փորձենք գտնել օպտիմալ լուծումներ»,- ասաց նա:


Ըստ նախարարի` բուհերում գործում են գիտնական-օլիգարխներ, կամ օլիգարխ-ֆակուլտետներ, որոնք, օգտագործելով իրենց տարբեր կապերը, գիտխորհուրդներին, հետո նաև ֆակուլտետներին պարտադրում են իրենց առարկաները: Սա, օրինակ, վերաբերում է իրավագիտությանը, որը ԵՊՀ գիտխորհրդի կողմից սահմանվել է որպես պարտադիր առարկա:


Կարևորելով առարկան՝ նախարարն ասաց, որ իրավագիտության հիմնական հմտությունները ՀՀ քաղաքացիները պետք է ստանան, իր կարծիքով, դպրոցում, և դա վերաբերում է նաև հայ ժողովրդի պատմությանը: Արայիկ Հարությունյանի գնահատմամբ` հեղափոխությունը նախադրյալներ է ստեղծել արտագաղթը կանխելու և ներգաղթ ապահովելու համար: Նախարարը, որ նաև դասախոս է, նշեց, որ չի պատրաստվում հեռանալ համալսարանից: «Միշտ ասել եմ, որ համալսարանը լինելու է վերջին տեղը, որտեղից հեռանալու եմ»,- հավելեց նա:

Դիտվել է՝ 3063

Մեկնաբանություններ